Պենտագոնը ՌԴ-ի դեմ անհեթեթ մեղադրանք է առաջադրել
Աշխարհ
Պենտագոնը հերթական անհեթեթ մեղադրանքն է առաջադրել Ռուսաստանի դեմ: Ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարությունը կարծում է, որ ՌԴ-ն ակտիվորեն փորձում է իրենով անել Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ռազմական ազդեցության ոլորտները: Այս մասին հայտարարել է Պենտագոնի Հարավային հրամանատարության ղեկավար, ադմիրալ Կուրտ Տիդը:
Ադմիրալի խոսքով՝ Մոսկվան, իբր, փորձում է վերականգնել համագործակցությունը երկրների հետ, որոնք ունեցել են սերտ հարաբերություններ Խորհրդային Միության հետ: Սա հատկապես վերաբերում է ռազմական նշանակության արտադրանքի իրացման շուկաների, գտնում է ամերիկացի զինվորականը:
«Ես կասեի, որ դա տարածաշրջանում ազդեցության համար պայքարն է և այնտեղից ԱՄՆ-ին՝ որպես հուսալի գործընկերոջը դուրս մղելու փորձ: Եվ մենք պետք է դա գիտակցենք»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» նրա խոսքերը:
Տիդի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Մոսկվայի քաղաքականությանը ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը