Էրդողանի սուր քննադատությունը՝ ՌԴ-ի հասցեին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Ռուսաստանի Դաշնության «անհարկի միջամտությունը» Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակին, հաղորդում է Hürriyet Daily News-ը:
«Ռուսաստանը պնդում է, որ ռազմական գործողություն է սկսել սիրիական կառավարության խնդրանքով: Ես կցանկանայի իմանալ, թե ո՞վ է նրանց խնդրել ներխուժել Ուկրաինա: Ինչպե՞ս է դա տեղավորվում միջազգային իրավունքի նորմերի մեջ»,- ասել Էրդողանը:
Թուրքիայի նախագահը պահանջել է նաև դուրս բերել օտարերկրյա զորքերն Ուկրաինայի տարածքից և Կիևին վերադարձնել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունը, նշում է պարբերականը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը