Թրամփը համոզված է, որ Պուտինն ավելի ուժեղ ղեկավար է, քան Օբաման
Աշխարհ
Նախագահ Վլադիմիր Պուտինն «ուժեղ ղեկավար» է Ռուսաստանի համար, «և դա փաստ է»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը Մայամի քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների՝ մարտի 10-ին կայացած հերթական բանավեճերի ժամանակ:
CNN հեռուստաընկերությունից բանավեճերը վարողը քաղաքական գործչին խնդրել է մեկնաբանել այն անհանգստությունը, որով Հանրապետական կուսակցության մի շարք ղեկավարներ ընկալում են մի շարք պետությունների, ներառյալ Ռուսաստանի, ղեկավարների վերաբերյալ նրա կարծիքը: «Եթե խոսքը վերաբերում է Պուտինին, ապա նա, անշուշտ, շատ ուժեղ ղեկավար է Ռուսաստանի համար: Նա շատ ավելի ուժեղ ղեկավար է, քան մեր (նախագահ Բարաք Օբաման): Եվ դա փաստ է»,- նշել է Թրամփը:
«Դա չի նշանակում, թե ես նրան հավանություն եմ տալիս»,- հավելել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը