Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ Օբամայի հետ հանդիպման
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ը կգտնվի Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն նաև սիրիացի փախստականների համար Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու հարցը:
Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծել, որպեսզի սիրիաբնակ քրդերին թույլ չտրվի ինքնավարություն հռչակել այդ քրդաբնակ շրջանում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը