Արաբական պետությունների լիգայի նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Եգիպտոսի նախկին ԱԳ նախարարը
Աշխարհ
Արաբական պետությունների լիգայի նախարարների խորհուրդը Եգիպտոսի արտաքին գործերի նախկին նախարար Ահմադ Աբուլ Գեյթին հաստատել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է եգիպտական «Ալ Ահրամ» թերթի կայքը:
73-ամյա Աբուլ Գեյթն այդ պաշտոնում կփոխարինի Նաբիլ ալ Արաբիին և կդառնա ութերորդ գլխավոր քարտուղարն ԱՊԼ-ի ստեղծման պահից ի վեր:
Ալ Արաբին ավելի վաղ հրաժարվել է վերընտրվել նոր հնգամյա ժամկետով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում