ԱՄՆ-ի հարավում աճում է հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը
Աշխարհ
ԱՄՆ-ի հարավում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today թերթին: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին:
Սաստիկ անձրևները շաբաթվա սկզբին պատուհասել էին ԱՄՆ-ի հարավային նահանգները՝ առաջացնելով հեղեղումներ: Տարերքի մոլեգնումից հատկապես տուժել են Լուիզիանայի, Օկլահոմայի, Արկանզասի, Միսիսիպիի, Թենեսիի և Տեխասի նահանգները: Տարհանվել է առնվազն 3,5 հազար մարդ:
Ստեղծված իրադրության կապակցությամբ Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգի մի քանի շրջաններում, որտեղ ավելի քան 9 հազար բնակիչներ մնացել են առանց լույսի: Նաև որոշում է ընդունվել փակել մի շարք դպրոցներ, ճանապարհների մի մասում դադարեցվել է երթևեկությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, տարերքի մոլեգնման պատճառով մահվան դեպքեր են գրանցվել Լուիզիանայի, Օկլահոմայի և Տեխասի նահանգներում: Առանձին շրջաններում արդեն գրանցվել են ավելի քան 50 սանտիմետր տեղումներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մի շարք վայրերում անձրևները կարող են շարունակվել մինչև շաբաթվա վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը