Եվրամիությունը պահանջել է անհապաղ ազատել Նադեժդա Սավչենկոյին
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է անհապաղ ազատել ուկրաինացի զինծառայողուհի Նադեժդա Սավչենկոյին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Սա արդեն պարզապես դատական կամ քաղաքական հարց չէ. այժմ դա դարձել է մարդկային կարեկցանքի հարց: Նրա առողջական վիճակն արագորեն վատանում է, և մենք բոլորս վախենում ենք ծանր հետևանքներից»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ:
«Հորդորում եմ Ռուսաստանի իշխանություններին՝ անհապաղ և առանց որևէ պայմանի ազատել տիկին Սավչենկոյին՝ մարդասիրական նկատառումներով»,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:
Սավչենկոն ռուսական հետաքննչական մեկուսարանում է գտնվում՝ սպասելով Դոնբասում ռուս երկու լրագրողների զոհվելու գործով դատավճռի հրապարակմանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը