Սերբիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել հեղեղումների պատճառով
Աշխարհ
Սերբիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել հեղեղումների պատճառով, իրադրությունը կրիտիկական կմնա մինչև մարտի 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել են սերբական ԶԼՄ-ները:
Սիրբիայի կառավարությանն առընթեր ստեղծված հատուկ շտաբը մշտապես հետևում է իրադրությանը տեղերում և բնակչությանն իրազեկում իրադարձությունների զարգացման մասին:
Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտնել է, որ առավել խնդրահարույց շրջաններ կուղարկվեն ոստիկանության ուժեր և զինծառայողներ, որոնք բնակչությանը կօգնեն պայքարելու հեղեղումների դեմ և հաղթահարելու դրանց հետևանքները:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով դադարեցվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը, կանգնեցվել է երկաթուղային հաղորդակցությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը