Անկարայի ահաբեկչությունն իրականացրած մահապարտներից մեկը կին է եղել
Աշխարհ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին հերթական ահաբեկչությունն իրականացրել է երկու մահապարտ ահաբեկիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական HaberTurk-ը տեղեկացնում է, որ մահապարտներից մեկը կին է եղել: Պայթյունից հետո դեպքի վայրում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու ահաբեկիչներն էլ մահացել են: Կին մահապարտի ինքնությունը պարզվել է:
Բացի այդ, պարզվել է, որ ահաբեկչության ժամանակ օգտագործված ավտոմեքենան 2016 թվականի հունվարի 10-ին գողացվել է Շանլըուրֆայից (Ուրֆա): Տարեց մի կնոջ պատկանող ավտոմեքենան Անկարա է բերվել փետրվարի 26-ին:
Անկարայում հերթական ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ին քաղաքի կենտրոնական հատվածում՝ ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ՝ Գյուվեն այգու մերձակայքում: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 34 մարդ, 125-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 19-ի վիճակը ծանր է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը