Բանգկոկում 8 մարդ է զոհվել բանկի շենքում քիմիական թունավորման հետևանքով
Աշխարհ
Թաիլանդի մայրաքաղաքում ութ մարդ է զոհվել, ևս յոթը՝ տուժել բանկի շենքում քիմիական թունավորման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին այս տեղեկատվությունը ճշտել են Բանգկոկի անհետաձգելի բժշկության «Էրավան» կենտրոնում
Ավելի վաղ բժիշկները հայտնել էին 10 զոհի և 15 տուժածի մասին: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ի ուշ երեկոյան Թաիլանդի հնագույն բանկերից մեկի՝ Siam Commercial Bank-ի շենքում: Բանկի մամուլի ծառայության տարածած տվյալների համաձայն՝ շենքի նկուղում բանվորները վնասել են քիմիական հրդեհաշիջման համակարգը:
Ոստիկանությունը պատահարի փաստով կատարում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը