Էրդողանը տեղյակ էր ահաբեկչական հարձակման մասին. Սատանովսկի
Աշխարհ
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին LifeNews-ի եթերում պարզաբանել է, թե ինչպես է Թուրքիայի հատուկ ծառայություններին հաջողվել այդքան արագ հայտնաբերել Անկարայում ահաբեկչական հարձակման կազմակերպիչներին: Ըստ նրա, դա հնարավոր է անել միայն այն դեպքում, եթե ամեն ինչի մասին տեղյակ ես նախապես: Միևնույն ժամանակ, Էրդողանը ողբերգությունն օգտագործել է իրավիճակը բորբոքելու համար:
«Եթե որևէ մեկն ահաբեկչական հարձակումից մեկ օր անց, կամ հաջորդ օրն անվանում է մեղավորին, ապա հենց նա էլ կազմակերպել է,- համոզված է քաղաքագետը:- Անհնար է նման կարճ ժամանակահատվածում գտնել մեղավորին: Եթե միայն նախօրոք հայտնի էր, սակայն այդ դեպքում ինչո՞ւ չի կանխվել: Սա Էրդողանի ստանդարտ սխեման է: Նա առանցքային պահերին հրահանգում է հատուկ ծառայությանն ու Հաքան Ֆիդանին (Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարին- խմբ.) ամեն ինչ քրդերի վրա բարդել: Ամենայն հավանականությամբ, նա դա արել է, որպեսզի բորբոքի իրավիճակը»:
Հիշեցնենք, որ Անկարայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ևս 125-ը՝ վիրավորվել: Վերջին տեղեկության համաձայն՝ ավտոբուսի կանգառի մոտ գտնվող ավտոմեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված, պայթեցրել են երկու հոգի՝ տղամարդ և կին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում