Հրապարակվել է Անկարայում ավտոմեքենայի պայթեցման մեջ կասկածվող կնոջ լուսանկարը
Աշխարհ
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են կնոջ լուսանկարը, ով, ինչպես ենթադրվում է, եղել է Անկարայում ահաբեկչությունն իրագործողներից մեկը: Հավանական է, որ մահապարտ ահաբեկչուհին Բալըքեսիրի համալսարանի ուսանողուհի էր:
Ինչպես հաղորդվում է, չորս համակուրսեցիների հետ միասին, ավելի վաղ նա զբաղվում էր Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» համար քարոզչական աշխատանքով: Նշվում է նաև, որ կինը եղել է «Ջումհուրիեթ» ընդդիմադիր թերթի ֆրիլանս լրագրող:
Հիշեցնենք՝ որ մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 37 մարդ, ևս՝ 125-ը վիրավորվել: Ըստ վերջին տեղեկության, ավտոբուսի կանգառի մոտակայքում գտնվող ավտոմեքենան պայթեցրել են երկու հոգի՝ տղամարդ և կին: Պայթյունի պահը տեսագրվել է:



















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը