«Ջումհուրիեթը» հերքել է Անկարայում իրեն պայթեցրած ահաբեկչուհու հետ համագործակցությունը
Աշխարհ
Անկարայում ահաբեկչությունն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկչուհի Սեհեր Չաղլը Դեմիրը ոչ մի կապ չունի «Ջումհուրիեթ» ընդդիմադիր թերթի հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է պարբերականի լրատվական բաժնի պետ Այշե Սայընը:
«Ոչ մի նման բան չի կարող լինել, մենք ապշած ենք այդ տեղեկատվությամբ: Մենք ստուգել ենք մեր բոլոր փաստաթղթերը, ինչպես Անկարայում, այնպես էլ Ստամբուլում գտնվող գրասենյակներում, սակայն Դեմիրի հետ կապված ոչ մի բան չի հայտնաբերվել: Բացի այդ, մեր խմբագրությունում ընդհանրապես չի փորձարկվում ֆրիլանսերների հետ համագործակցությունը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ թերթի փաստաբանները կդիմեն դատարան՝ ԶԼՄ-ների դեմ բողոքի վերաբերյալ, որոնք տարածել են այս տեղեկությունները:
«Սա սև քարոզարշավ է՝ ընդդեմ մեր թերթի», - ընդգծել է նա:
Ավելի վաղ, Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են Դեմիրի լուսանկարները՝ հաղորդելով, որ նա եղել է «Ջումհուրիեթ» ընդդիմադիր թերթի ֆրիլանսեր լրագրողը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում