Թուրքական ռազմավարությունը Սիրիայում «սողացող էքսպանսիա է». Լավրով
Աշխարհ
Մոսկվան Անկարային մեղադրել է Սիրիայում հենակետ ձեռք բերելու փորձերի մեջ, հաղորդում է The Independent թերթը: «Դա մի սողացող էքսպանսիա է»,- հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիան սկսել է հայտարարել Սիրիայի տարածքում ինչ-որ անվտանգության գոտիներ ստեղծելու իր ինքնիշխան իրավունքի մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք Սիրիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արդեն զորքեր են տեղակայել»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը:
Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանը պնդելու է Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին քրդերի մասնակցության վրա, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան դեմ է բանակցությունների սեղանի շուրջ քուրդ ներկայացուցիչների ներկայությանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը