Ստամբուլում Անկարայի ահաբեկչությունը դատապարտող ցույցի մասնակիցների դեմ բիրտ ուժ է կիրառվել
Աշխարհ
Անկարայի ահաբեկչությունը դատապարտելու նպատակով Ստամբուլում ցույց իրականացրած ամբոխի դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է օգտագործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ամբոխը ցույցի ժամանակ բղավել է «Գող, մարդասպան Էրդողան» և կառավարությանը հրաժարական տալու կոչ է արել: Ստամբուլի Աշխատավոր և ժողովրդավարական ուժերը ցանկացել են երթ իրականացնել, սակայն ոստիկանությունն առանց նախազգուշացման անցել է բիրտ ուժի կիրառմանը: Կան ձերբակալվածներ:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր է, ընդ որում 15-ի վիճակը ծանր է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը