Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում Շըրնաքում և Հաքքարիում
Աշխարհ
Թուրքիայի զինված ուժերը Հաքքարի և Շըրնաք նահանգներում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ռազմական գործողություններին մասնակցում են նաև զրահամեքենաներ: Գործողությունների ընթացքում Հաքքարիի Յուքսեքօվա գավառում և Շըրնաք նահանգի կենտրոնում՝ Շըրնաք քաղաքում, որտեղ հայտարարված են փողոց դուրս գալու արգելքներ, լսվել են պայթյունների ու կրակոցների ձայներ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը