British Airways-ը դադարեցնում է թռիչքներն Ադրբեջան
Աշխարհ
British Airways ընկերությունը 2016 թվականի մայիսի 1-ից դադարեցնում է Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով թռիչքները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ընկերության Բաքվի գրասենյակի հավաստմամբ՝ Լոնդոն-Բաքու-Լոնդոն երթուղով վերջին թռիչքը կկատարվի ապրիլի 29-ին:
Լոնդոն-Բաքու երթերի իրականացման դադարեցման պատճառ նշվել է տվյալ ուղղությամբ «պահանջարկի անկումը և կոմերցիոն աննպատակահարմարությունը»:
British Airways ընկերությունը Լոնդոն-Բաքու-Լոնդոն չվերթն իրականացնում էր շաբաթական 6 անգամ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը