Էրդողանի և Թուրքիայի ԳՇ-ի միջև կոնֆլիկտ է ծագել. փորձագետ (տեսանյութ)
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս կոչ է արել երկրի գլխավոր շտաբին ռազմական գործողություն սկսել թուրք-սիրիական սահմանին, սակայն ամեն անգամ մերժում է ստացել, ինչն էլ Թուրքիայի ներսում կոնֆլիկտի է հանգեցրել: Այս մասին РЕН ТВ-ի հետ զրույցում հայտնել է քաղաքական վերլուծաբան Կարինե Գևորգյանը:
«Քրդական հարցը կարգավորված չէ: Հնարավոր է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցում են այս հարցի շուրջ: Այստեղ Վաշինգտոնի և Անկարայի միջև չկա համաձայնություն: Փորձագետները կարծում են, որ Թուրքիայում քաղաքական փոփոխություններին ուղղված փորձերը հնարավոր են: Էրդողանն արդեն մի քանի անգամ հանձնարարել է ռազմական գործողություն սկսել թուրք-սիրիական սահմանին, սակայն գլխավոր շտաբը մերժել է, և այդ ներքին հակամարտությունն անկանխատեսելի է, հնարավոր է Թուրքիայում իրավիճակի ապակայունացում»,- ասել է Գևորգյանը:
Նա ընդգծել է նաև, որ հենց Թուրքիան է պատասխանատու այն բանի համար, որ Սիրիայում այդքան անհանգիստ իրավիճակ է ստեղծվել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը