ԻՊ-ն Սիրիայում և Իրաքում կորցրել է գրավված տարածքների 22 տոկոսը
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կորցրել են այն տարածքների 22 տոկոսը, որոնք վերջին 14 ամսվա ընթացքում նրանց վերահսկողության տակ էին գտնվում Սիրիայում և Իրաքում: Այդ մասին ասված է HIS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընկերության փորձագետների հաշվարկների համաձայն՝ ԻՊ-ն այս ընթացքում զրկվել է եկամուտների 40 տոկոսից, որոնք ստացվում էին հիմնականում նավթի վաճառքից:
Դա տեղի է ունեցել այն բանի հետևանքով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում սիրիա-թուրքական սահմանը:
Վերլուծական գործակալության նախորդ գնահատման համեմատությամբ՝ այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքը կրճատվել էր 8 տոկոսով:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում