Մարկո Ռուբիոն ավարտեց մասնակցությունը նախընտրական մրցարշավին
Աշխարհ
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press գործակալությանը, Ռուբիոն այդ հայտարարությունն արել է՝ Ֆլորիդայի մայրաքաղաք Մայամիում ելույթ ունենալով ընտրողների առջև:
Նա որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ հայտնի են դարձել նահանգում անցկացված փրայմերիզների արդյունքները: Ռուբիոն մեծ տարբերությամբ տանուլ է տվել Հանրապետական կուսակցությունից հավակնորդ Դոնալդ Թրամփին:
Թրամփը հավաքել է հանրապետականների ձայների 45,5 տոկոսը: Ռուբիոյին հաջողվել է համոզել կուսակիցների միայն 27,2 տոկոսին:
Ֆլորիդայում Դեմոկրատական կուսակցությունից հաղթող է դարձել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)