Պակիստանում առնվազն 15 մարդ է զոհվել ավտոբուսի պայթեցման հետևանքով
Աշխարհ
Առնվազն 15 պետական ծառայող է զոհվել Պակիստանի հյուսիսարևմտյան շրջանում ավտոբուսի պայթեցման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Dawn տեղական թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Տասնհինգ մարդ է զոհվել, ևս 25-ը՝ լուրջ վերքեր են ստացել»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքը մեջբերել է հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 16-ն առավոտյան, երբ ավտոբուսը Մարդան քաղաքից ընթանում էր դեպի Հայբեր Պահթունհվա նահագի վարչական կենտրոն՝ Փեշավար: Ինչպես հրատարակությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոբուսի հետնամասում: ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ պայթյունի պահին ավտոբուսում կարող էին լինել 40-ից մինչև 50 մարդ:
Առայժմ տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը