Զավեշտ՝ Ռադայում. Սաակաշվիլիի տեղակալին գրկած հանել են՝ կրկնելով Յացենյուկի հետ էպիկական տեսարանը (տեսանյութ)
Աշխարհ
Զավեշտական տեսարանն Ուկրաինայի Գերագույն Ռադայում, երբ պատգամավոր Օլեգ Բարնան գրկել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին, և ուժով դուրս բերել ամբիոնից. Oդեսայի պատգամավորների համար որպես ոգեշնչող օրինակ է ծառայել:
Այս անգամ քաշքշուքի «զոհ» է դարձել Միխեիլ Սաակաշվիլիի տեղակալ Ալեքսանդր Բորովիկը, իսկ Բարնայի դերակատարը՝ պատգամավոր Դմիտրի Պալպատինն էր: Իրավիճակը կրկնվել է ամենայն նմանությամբ:
Ի դեպ, ռոմանտիկ դեմարշի պատճառ է հանդիսացել Բորովիկի ջախջախիչ ելույթը՝ գործընկերների առջև: Մասնավորապես, մարզպետի տեղակալը Օդեսան կոչել է «ամենավատ քաղաքը, որտեղ նա երբևէ ապրել է», և ասել է, որ ներկայիս կառավարությունը ոչ լեգիտիմ է, քանի որ տեղական ընտրությունների արդյունքները կեղծվել են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը