Պեսկովը հերքել է Սիրիայում ռուսական օդուժի գործողության արժեքի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 16-ին հերքել է ԶԼՄ-ներում տեղ գտած այն հաղորդագրությունները, թե Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությունը Ռուսասանի վրա նստել է 38 մլրդ ռուբլի:
«Ոչ, չի ստացվել»,- ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը տեղեկատվություն ստացել է արդյոք Սիրիայում իրականացվող գործողության արժեքի վերաբերյալ:
Նա հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանն իբր կարող էր առնվազն 38 մլրդ ռուբլի ծախսել գործողության համար: Հարցին՝ համընկնում է դա արդյոք Կրեմլի տվյալների հետ, Պեսկովն ասել է. «Ոչ, չի համընկնում: Հավանաբար ավելի լավ կլինի, որ դուք այդ հարգելի հրատարակությունից պարզեք, թե որտեղից է նրանց հայտնի նման ծախսերի մասին»:
Ավելի վաղ ՌԲԿ հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը կարող էր Սիրիայում իրականացված գործողության վրա ծախսել 38 մլրդ ռուբլի, իսկ գործողության սկզբից դրա ծախսերը կարող են աճել գրեթե մեկուկես անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը