Գերմանիայի ՆԳ նախարարը չի բացառել փարանջա կրելու մասնակի արգելքի սահմանումը
Աշխարհ
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը չի բացառել երկրում փարանջա կրելու մասնակի արգելքի սահմանումը: Օգոստոսի 19-ին այս մասին նա հայտարարել է ZDF հեռուստաալիքի եթերում:
«Մենք միասնական ենք այն հարցում, որ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել դեմքն այնտեղ ցույց տալու անհրաժեշտությունը, որտեղ դա անհրաժեշտ է մեր հասարակության գոյակցության համար. ղեկի առջեւ, զագսում, դպրոցներում եւ համալսարաններում, պետական ծառայության մեջ, դատարանում»,- ընդգծել է նա:
Դե Մեզիերը նշել է, որ փարանջա կրելու արգելքը հարկավոր է կապել ոչ թե անվտանգության, այլ հասարակական կյանքի եւ խաղաղ գոյակցության հետ: «Մենք միահամուռ դեմ ենք փարանջային, այն չի հարաբերակցվում աշխարհին, բաց մեր երկրի հետ»,- հավելել է նախարարը:
Օգոստոսի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ փարանջա կրելը չի կարող նպաստել Գերմանիայում կանանց ինտեգրման գործընթացին: Կանցլերը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինքը հնարավոր համարում է արդյոք Գերմանիայում փարանջա կրելու լիակատար արգելքի սահմանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում