Սահակաշվիլիի կինը պայքարելու է Վրաստանի խորհրդարանում ընտրվելու համար
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական պատգամավոր ընտրվելու համար իր թեկնածությունն է առաջադրելու Զուգդիդի ընտրատարածքում (Սամեգրելոյի տարածաշրջան):
«Մոտավորապես չորս տարի է անցել, ինչ ես առաջին տիկինը չեմ, եւ ես Վրաստանը դիտում եմ կողքից: Այդ ամբողջ ժամանակ նոր կառավարությունը կարող էր լավ աշխատել, Միշան երկրում չի եղել, ո՞վ էր նրանց խանգարում: Եթե նրանք չէին ցանկանում լավ նախագծերն իրականացնել, կարող էին որեւէ բան անել իրենց ցանկությամբ: Ես չեմ տեսնում, թե ինչ-որ նոր բան է արվել: Ես ցանկանում եմ իմ քաղաքական պայքարը նվիրել այն մարդկանց, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն երկրի»,-հայտարարել է Ռուլոֆսը օգոստոսի 19-ին Զուգդիդիում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում