Հնդկաստանի բնակչի ստամոքսից հանել են 40 դանակ
Աշխարհ
Հնդկաստանի Գուրդասպուր քաղաքում բժիշկները վիրահատության ժամանակ տղամարդու ստամոքսից հանել են 40 դանակ: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
42-ամյա տղամարդը հոսպիտալիզացվել էր ստամոքսի ցավերի և թուլության գանգատներով: Հիվանդանոցի տնօրեն Ջիտանդերա Մալհոտրան պատմել է, որ հիվանդի ռենտգենյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրա ներսում գտնվում է ինչ-որ «հոծ զանգված»:
Հիվանդը խոստովանել է, որ երկու ամսվա ընթացքում զգացել է սեղանի սպասք կուլ տալու «անվերահսկելի ցանկություն», քանի որ իրեն դուր է եկել դրանց համը:
Դրանից հետո հիվանդին հաջողությամբ վիրահատել են' ստամոքսից հանելով 40 դանակ, և մոտ ժամանակներս նա դուրս կգրվի հիվանդանոցից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում