Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի
Աշխարհ
Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում օգոստոսի 20-ին որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի։
Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նաև 100-ից ավելի մարդ վիրավորվել է։
Պայթյունը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ։
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեքը հայտարարել է, որ այն իրականացրել է մահապարտ-ահաբեկչուհին։
Ահաբեկչական կազմերպություններից որևէ մեկը չ ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը։
Լուսանկարը՝ Eyyup Burun/DHA via AP/ТАСС



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում