Վախճանվել է ծաղկախտի դեմ հաղթանակ տարած ամերիկացի բժիշկ Դոնալդ Հենդերսոնը
Աշխարհ
87 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի համաճարակաբան Դոնալդ Հենդերսոնը, որը 1960-ական թվականների վերջին գլխավորել է աշխարհում ծաղիկ հիվանդությունն արմատախիլ անելու հաջող արշավը, տեղեկացնում է BBC-ն:
Հենդերսոնին համարում էին առողջապահության «հսկա» 1960-ական եւ 70-ական թականներին կատարած նրա աշխատանքի համար:
Նրա մահվան պատճառը եղել են բարդացումներն ազդրի կոտրվածքից հետո:
Բնական ծաղիկն առավել մահաբեր վարակներից մեկն է, որից միայն XX դարում զոհվել են հարյուր միլիոնավոր մարդիկ: Այն հաղթահարված են հայտարարել 1980 թվականին. դա առաջին վարակն էր, որը հաջողվեց արմատախիլ անել ամբողջ աշխարհի մասշտաբներով:
Հիվանդությունն ընթանում է սուր ցավերով, դեմքին եւ մարմնին հայտնվում է ցան, որն այնուհետեւ վերածվում է սպիների: Որպես կանոն, ծաղկից մեռնում էր երեք հիվանդացածներից մեկը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում