Կենդանի մրջյուններից կազմված վիթխարի «լաստ» է տեսագրվել
Աշխարհ
Հազարավոր մրջյուններից կազմված «կենդանի լաստը» հայտնվել է տեսահոլովակում, որոնք այդ կառուցվածը կազմել են հեղեղման ժամանակ ջրից փրկվելու նպատակով: Տեսահոլովակը նկարահավնել է Տեխասի նահանգում, հաղորդում է Gizmodo-ն:
Մրջյուններն, ընկնելով ջուրը, վայրկենապես իրենց մարմիններով լաստ են կազմում, որը կարող է մի քանի օր եւ նույնիսկ շաբաթներ ջրի երեսին մնալ, մինչդեռ առանձին մրջյուններ մի քանի ժամ անց անխուսափելիորեն խեղդվում են: Մրջունների կազմած կառուցվածքը շատ հոծ է, չունի ճեղքեր, բայց ըստ որում շատ լավ ճկվում է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում