Մոսկվան պահանջել է տեսահսկողություն սահմանել Եգիպտոսի օդանավակայանների աշխատակիցների նկատմամբ
Ռուսաստան
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթխին հայտարարել է, թե Ռուսաստանը պահանջում է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը:
Այս մասին պաշտոնյան հայտարարել է Daily News Egypt թերթում հրապարակված հարցազրույցում:
Ռուսական կողմը նաեւ պնդում է, որ օդանավակայանները հանդերձվեն կենսաչափական սարքերով նույն նպատակների համար:
Ֆաթխիի խոսքով՝ իր նախարարությունն արդեն սկսել է աշխատել Մոսկվայի պահանջների վրա:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթախ աս Սիսին օգոստոսի 22-ին հույս է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները կարող են մոտ ժամանակներս վերադառնալ երկիր:
Օգոստոսի 19-ին Ֆաթխին հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ կանոնավոր չվերթները կարող են սկսվել հոկտեմբերին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)