Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները հեռու են ԵԽ չափանիշներից. փորձագետ
Աշխարհ
Ադրբեջանի սահմանադրության մեջ առաջարկվող ուղղումները բարեփոխիչ բնույթ չեն կրում: Հանրաքվեի արշավն անցնում է քաղաքացիական հասարակության կաթվածի եւ ակտիվիստների դեմ բռնաճնշումների իրավիճակում:
Նման կարծիք է հայտնել «Թուրան»-ին Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլին:
Ադրբեջանցի փորձագետն ասել է, որ սահմանադրական ուղղումների փաստաթուղթը խորհրդարանում եւ հասարակական-քաղաքական շրջանակներում նախնական քննարկման չի ներկայացվել, ինչը բազմաթիվ հարցեր է ծնում:
«2013 թվականից սկսած Ադրբեջանում ուժեղացել են իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարական արժեքների կողմնակիցների դեմ ճնշումները: Քաղաքացիական հասարակության առաջնորդների ձերբակալությունները, ՀԿ-ների մասին օրենսդրական հետադիմական ուղղումները, ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի փակումը եւ երկրից արտասահմանյան ՀԿ-ների արտաքսումն այդ գործընթացի սկիզբն էին», -ասել է Մամեդլին' նշելով, որ ներկայիս ուղղումները ոչ բարեփոխիչ ոգի ունեն, եւ չեն պատասխանում իրական սահմանադրական կազմափոխումների պահանջին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում