Ռուսեֆը վերաստատել է, որ չի հրաժարվի Բրազիլիայի նախագահի պաշտոնից
Աշխարհ
Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆը հավաստել է, որ հոժարակամ պաշտոնաթող չի լինի: Նա համապատասխան հայտարարությունն արել է օգոստոսի 22-ին տեղական SBT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Ես պաշտոնաթող լինելու նվազագույն իսկ մտադրություն չունեմ: Ես նման նվեր չեմ մատուցի նրանց՝ քաղաքական հակառակորդներին»,- ասել է Ռուսեֆը:
Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել է մանդատի պահպանման համար պայքարելու մտադրության մասին: «Ինձ խնդրել են, համոզել, նույնիսկ ճնշում են գործադրել ինձ վրա, որպեսզի ես հոժարակամ հեռանամ պաշտոնից: Բայց ես երբեք դա չեմ անի, գիտե՞ք ինչու:
Որովհետեւ ժողվուրդն ինձ 54 միլիոն քվե է տվել»,- հուլիսի սկզբին նշել էր Ռուսեֆը Սան Պաուլուում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում:
Օգոստոսի 10-ին Բրազիլիայի Ֆեդերալ սենատը (խորհրդարանի վերին պալատը) քվեարկել է Ռուսեֆի պաշտոնազրկման գործընթացը շարունակելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում