Ահաբեկչական գործողություն Թուրքիայում. սպանվել է երկու զինծառայող
Աշխարհ
Նվազագույնը երկու զինծառայողներ են սպանվել Թուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե բնակավայրում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործողության մեջ դրվելու հետեւանքով:
Թուրքիայի զինված ուժերի զրահապատ ավտոմեքենան պայթել է ճանապարհով անցնելու ժամանակ: 2 զինծառայող' մեկ զինվոր եւ մեկ ավագ լեյտենանտ, տեղում մահացել են:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ԶՈւ ստորաբաժանումների եւ քրդերի միջեւ բախումներում 100-ից ավելի զինծառայողներ են սպանվել: Ի պատասխան քրդերի ազատագրական պայքարը ճնշելու թուրքական իշխանությունների հայտարարություններին, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ զինված պայքարը լեռներից տեղափոխում են քաղաքներ եւ բնակավայրեր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում