Քլինթոնը շարունակում է Թրամփին գերազանցել ութ տոկոսային կետով. NBC News
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ շարունակում է գերազանցել Հանրապետական կուսակցությունից իր հիմնական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին. տարբերությունը պահպանվում է ութ տոկոսային կետի նշագծին: Այդ մասին վկայում են առցանց հարցման տվյալները, որն անցկացվել է NBC News հեռուստաալիքի կողմից:
Նոր տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 50 տոկոսը Քլինթոնի օգտին կքվեարկեր, «եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր», Թրամփի օգտին իր ձայնը կտար ընտրողների 42 տոկոսը: Ընտրողների նախապատվությունների նույն այս տարբերությունը՝ 8 տոկոսային կետ, ցույց է տվել այն հարցումը, որն անցկացրել են Reuters գործակալությունը եւ Ipsos ընկերությունը, դրա արդյունքները հրապարակվել էին օգոստոսի 19-ին:
ԱՄՆ-ի նախագահի եւ Կոնգրեսի երկու պալատների ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում