Իրանի Մեջլիսի խոսնակի խորհրդականը Թուրքիան ռազմավարական գործընկեր Է համարել
Աշխարհ
Անկարան եղել եւ մնում է Թեհրանի ռազմավարական գործընկերը: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակի խորհրդական Ամիր Աբդոլահիյանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Վերջին հինգ տարվա ընթացքում, ինչ ծավալվում է սիրիական ճգնաժամը, Թուրքիայի հետ մեր համատեղ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած էին այն բանի վրա, որ Սիրիայի ապագայի հարցում հակասությունները չազդեն Անկարայի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա: Կողմերից ոչ մեկը չկատարեց այնպիսի քայլեր, որոնք առաջին պլան կմղեին Սիրիայի հարցում մեր տարաձայնությունները եւ կստվերեին մեր ռազմավարական համագործակցությունը»,-ասել է Աբդոլահիյանը Sputnik գործակալնությանը տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում