ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել ի պատասխան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների
Աշխարհ
ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովում սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել օգոստոսի 22-ին սկսված Ulchi Freedom Guardian ամերիկա-հարավկորեական զորավարժությունների կապակցությամբ: Այս մասին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն:
Գործակալության տվյալներով՝ արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) Սինփո նավահանգստային քաղաքից ոչ հեռու՝ Համգեն Նամդոյի նահանգում:
Հրթիռն անցել է 500 կիլոմետր եւ Ճապոնական ծովում ընկել Ճապոնիայի հակաօդային պաշտպանության միջոցների նույնականացման գոտում: Կոմիտեի տվյալներով՝ «հրթիռը հաղթահարել է շուրջ 500 կիլոմետր տարածություն եւ ընկել Ճապոնական ծովը՝ 80 կիլոմետր թռչելով Ճապոնիայի հակաօդային պաշտպանության միջոցների նույնականացման գոտու խորքը»:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հավաստել է հարավկորեացի զինվորականների տեղեկատվությունը եւ արձակումը համարել է «լուրջ սպառնալիք Ճապոնիայի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»: «Դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի աններելի եւ ակնհայտ խախտում է, եւ մենք վճռական բողոք ենք հայտնել Հյուսիսային Կորեային»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում