Առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է La Repubblica թերթը:
6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին), դրան հաջորդել Է 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը:
Երկրաշարժը, որն ընդարձակ տարածք Է ընդգրկել, զգացվել է բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Պերուջայում, Ռիետիում, Նորչում: Հաղորդվում է վնասված շենքերի, ճանապարհների ու կամուրջների մասին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հռոմում: Պաշտոնական իշխանությունների հաղորդումների համաձայն՝ առանձին վայրերում փլատակների տակ մարդիկ են մնում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փրկարար գործողությունները դժվարացնում Է այն, որ երկրաշարժի հարվածին ենթարկված շրջաններից շատերը դժվարամտչելի են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում