Ակվիլայի քաղաքագլուխը 250 բնակարան կտրամադրի երկրաշարժի պատճառով անօթևան մնացածներին
Աշխարհ
Իտալիայի Ակվիլա քաղաքի քաղաքագլուխ Մասիմո Չիալենտեն խոստացել Է 250 բնակարան տրամադրել քաղաքի՝ օթևանից զրկված բնակիչներին, որոնք տուժել են երկրաշարժի հետեւանքով: Այս մասին հայտնել Է Askanews գործակալությունը:
«Մենք ինքներս էլ ապրել ենք այդ ողբերգությունը: Եվ շատ լավ ենք հասկանում, թե ինչ վիճակում են հայտնվել մարդիկ»,- ասել Է Չիալենտեն՝ հիշեցնելով, որ 2009 թվականի ապրիլին Ակվիլայում հուժկու երկրաշարժի հետեւանքով զոհվեց 309 մարդ:
Քաղաքագլխի խոսքով՝ քաղաքի բոլոր բուժհիմնարկները նույնպես պատրաստ են ընդունելու տարերքի հարվածից տուժածներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում