Իտալիայի նախագահը շտապ կարգով վերադառնում Է Հռոմ
Աշխարհ
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան երկրաշարժի կապակցությամբ ընդհատել Է այցը Սիցիլիա եւ շտապ կարգով վերադառնում է Հռոմ: Այդ մասին ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը զետեղված է Twitter միկրոբլոգների ցանցում:
«Նախագահ Մատարելան կապ Է պահպանում Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության հետ: Այժմ նա գտնվում է Պալերմոյից Հռոմ տնող ճանապարհին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ վերջին տվյալների, 21 մարդ Է զոհվել անցած գիշեր Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Փրկարար գործողությունը դժվարացնում է այն, որ տարերքի հարվածին ենթարկված շրջաններից շատերը դժվարամատչելի են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում