Ադրբեջանում վերջին 6 ամսում 110 կին եւ 28 երեխա ինքնասպանություն է գործել
Աշխարհ
Ադրբեջանում 2016 թվականի առաջին կեսին 110 կին, 28 երեխա ինքնասպանություն են գործել:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը՝ հղում կատարելով Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի տեղեկատվական եւ վերլուծական հետազոտությունների բաժնի հաղորդագրությանը:
Նշվում է, որ 2016 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Ադրբեջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացել է 72 կին եւ 19 երեխա:
Նշվում է նաեւ, որ 2016 թվականի 6 ամիսներին կանանց դեմ իրագործված 3445 հանցագործություններից բացահայտվել է 2563-ը, չի բացահայտվել 482 հանցագործություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում ընդհանուր թվով 240 ինքնասպանության դեպք եւ 111 ինքնասպանության փորձ է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում