Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի գործողություններից 35 խաղաղ բնակիչ է զոհվել. AFP
Աշխարհ
Առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ջաբարլուս քաղաքից դեպի հարավ գտնվող քրդերի դիրքերի Թուրքիայի կողմից հրետակոծությունների և ավիահարվածների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 28-ին հաղորդել է Agence France-Presse-ն (AFP)։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ թուրքական ուժերի գործողության արդյունքում ևս 50 խաղաղ բնակիչներ վիրավորվել են։
Ինչպես նախկինում հաղորդել է թուրքական Hürriyet թերթը, Սիրիայի տարածքում են գտնվում Թուրքիայի էլիտար զորքերի 400 զինծառայողներ և 50 միավոր զրահատեխնիկա։
ԻՊ-ի մարտիկներից Սիրիան ազատագրելու անվան տակ Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին «Եփրատի վահան» կոչված ռազմական գործողությամբ ներխուժել են սիրիական Ջարաբուլուս քաղաք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ