Թուրքիան երաշխավորել է անվտանգությունը Ռուսաստանի հետ խաղի ժամանակ
Աշխարհ
Թուրքական իշխանությունները երաշխավորել են Թուրքիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման անվտանգությունը: Այդ մասին նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն:
«Թուրքական կողմի հետ հարաբերությունները նորմալացվում են, թռիչքների սահմանափակումները հանվում են: Թուրքական իշխանությունների կողմից տրվել են Թուրքիա-Ռուսաստան հանդիպման անվտանգության բոլոր երաշխիքները: Անձամբ ես նույնպես ծրագրում են այցելել այդ խաղին: Կարծում եմ' ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուտկոն:
Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների մրցավեճը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ Անթալիայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ