5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում
Աշխարհ
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի արևմտյան մասում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Կոնստիտուսիոն քաղաքից 49 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Օջախը 19,2 կիլոմետր խորության վրա էր:
Տուժածների կամ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի առաջացման սպառնալիքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ