Ավելի քան 21 մլն իտալացիներ ապրում են սեյսմիկ առումով վտանգավոր գոտիներում. La Stampa
Աշխարհ
Իտալիայի շենքերի ու շինությունների գրեթե կեսը, որոնցում 21,5 մլն մարդ է ապրում, գտնվում է «շատ բարձր կամ բավականին բարձր» (1-ին եւ 2-րդ գոտիներ) սեյսմիկ ռիսկի շրջաններում:
Այդ մասին օգոստոսի 30-ին գրում է La Stampa թերթը:
Հրատարակությունը վկայակոչում է Ինժեներների ազգային խորհրդի զեկույցը, որը հրապարակվել է լույս օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մի քանի շաբաթ առաջ:
Վերջին տվյալների համաձայն, տարերքի զոհ է դարձել 292 մարդ, շուրջ 400-ը տուժել են, եւ գրեթե 3 հազար բնակիչներ անօթեւան են մնացել: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ բարձր ռիսկի գոտիներում շենքերի անվտանգությունն ապահովելու համար պահանջվում է շուրջ 36 մլրդ եվրո, եւ դրա համար կարող է պահանջվել մի քանի տասնամյակ, բայց այդ ժամանակաշրջանում Ապենիններում կարող են տեղի ունենալ այլ ուժեղ երկրաշարժեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ