Իսլամ Քարիմովի դուստրը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին զորակցության համար
Աշխարհ
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, հայրենակիցներին շնորհավորել Է սեպտեմբերի 1-ին նշվող Անկախության օրվա կապակցությամբ եւ նրանց շնորհակալություն հայտնել զորակցության համար, որը, նրա խոսքով, օգնում է իր հորը՝ հաղթահարելու հիվանդությունը: Այդ մասին ասված է այն գրառման մեջ, որը նա զետեղել է Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի իր էջերում:
«Սրտանց շնորհավորում եմ իմ հայրենակիցներին Անկախության օրվա առթիվ,-գրել է Քարիմովի կրտսեր դուստրը: -Ես նաեւ կցանկանայի օգտվել այս հնարավորությունից եւ շնորհակալություն հայտնել զորակցության ձեր բարի, անկեղծ, լուսավոր խոսքերի եւ մեր նախագահին շուտափույթ ապաքինում մաղթելու համար»:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել օգոստոսի 31-ին պլանավորված պաշտոնական հանդիսությունները՝ նվիրված երկրի Անկախության 25-րդ տարեդարձին: Ինչպես նշում է BBC-ն, նախորդ տարիներին այդ օրը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտնվում էր հանրության առջեւ: Բայց ավելի վաղ հայտնի է դարձել, որ նա հիվանդության ծանր տագնապ է ունեցել եւ հիվանդանոց տեղափոխվել ծանր վիճակում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ