Պուտինը և Օբաման G20-ի գագաթնաժողովում կքննարկեն սիրիական հիմնախնդիրը
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի լիաֆորմատ հանդիպում «քսանյակի» գագաթնաժողովում ծրագրված չԷ, բայց նրանք կբանակցեն գագաթնաժողովի «շրջանակներում» և կքննարկեն, այդ թվում, սիրիական հիմնախնդիրը:
Հայտնել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որպես այդպիսին առանձին լիաֆորմատ հանդիպում այս պահի դությամբ պլանավորված չԷ: Բայց միևնույն ժամանակ մեծ հավանականությամբ կարող ենք ենթադրել, որ գագաթնաժողովի «շրջանակներում» Պուտինը եւ Օբաման բանակցելու հնարավորություն կունենան»,- օգոստոսի 31-ին ասել է նա լրագրողներին:
«Անտարակույս, կարելի է ենթադրել, որ այսպես թե այնպես կարծիքների կարճատև կամ ավելի մանրամասն փոխանակում սիրիական գործերի շուրջն, իհարկե, կկայանա»,- հավելել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը:
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4 – 5-ը Չինաստանի Հանչժոուում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ