Սև ծովում խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը
Աշխարհ
Սեւ ծովում ապրիլի 19-ին խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը, որի վրա գտնվում էր 12 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ինը քաղաքացիներ, երկու ռուսաստանցի եւ Վրաստանի մեկ քաղաքացի: Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի գլխավոր վարչությունը:
«Ապրիլի 19-ին Սեւ ծովի ջրատարածքում խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության տվյալներով՝ անձնակազմի անդամներից մեկին փրկել են, եւ նա արդեն գտնվում է «Արմադա Նավիգատոր» նավի վրա: Փրկարարները հայտնաբերել են եւս չորս նավաստիների, բայց առայժմ չեն կարողանում նրանց մոտենալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ