Ֆրանսիայում առաջատարը Մակրոնն է
Աշխարհ
Կիրակի անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի exit poll-ի տվյալների համաձայն` Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առա՛ջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնն զբաղեցրել է առաջին տեղը' ստանալով ձայների 23.72%: Նրան հաջորդում է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը`հավաքելով 21,90 %։
Ֆավորիտներ համարվող «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը երրորդն է՝ 19,92 %, «Անկոտրում Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ չորրորդը՝ 19,24 %։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին, որին կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։
Նշենք նաև, որ «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ընդունել է իր պարտությունը ընտրություններում, ասել է նաև, որ երկրորդ փուլի ժամանակ կքվեարկի Մակրոնի օգտին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում