Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ում Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների Գիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարին Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ Արևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերը 

Հորդանանի արքայադուստրը Հայաստանին կոչ է անում նախևառաջ պայքարել ծխելու դեմ

Աշխարհ

Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը հիացած է հայաստանյան գեղատեսիլ վայրերով: Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող Դինա Մայրեդը, ով նաեւ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նորանշանակ նախագահն է, այցելել էր Գառնի, Գեղարդ: Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նա սկզբում այցելեց Գեղարդի վանք, ապա Գառնու տաճար, համտեսեց հայկական լավաշ ու պանիր, լսեց հայկական երաժշտություն: Հայաստանի մասին անընդմեջ թարմ տեղեկությամբ հագեցած օրվա ավարտին Հորդանանի արքայադուստրը, ամփոփելով օրը, փաստեց, որ պարզապես աննկարագրելի է, թե ինչքան տպավորված է այս այցից: Թեպետ նա դրական է գնահատում Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի մակարդակը, բայց միեւնույն ժամանակ նշեց՝ դեռ բարելավելու տեղ կա:

«Ասեմ, որ իսկապես շատ կրթված բժշկական անձնակազմ կա, ընդհանուր հարմարություններ, բայց այստեղ ենք Հայաստանին աջակցելու' ոլորտում էլ ավելի առաջ գնալու համար, եւ այստեղ կա այդ հիմքը: Մեր համագործակցությունը, իհարկե, շարունակվելու է, սակայն մի հարց կա, որում ես եւ բուհի ռեկտորը համակարծիք ենք. Հայաստանը պետք է պայքարի ծխախոտի դեմ: Ծխախոտի ինդուստրիան, որում մարդկանց առողջության հաշվին գումար են աշխատում, զարգացնում է շատ վատ ճանապարհներ, որոնցով հնարավորինս ընդլայնում է սպառողների քանակը: Նրանք թիրախավորում են երիտասարդներին, դարձնում նրանց ցկյանս ծխախոտի սպառողներ: Մեր երկրում նույնպես դեռ մեծ աշխատանք կա տանելու այս ուղղությամբ, Հայաստանում՝ նույնպես, հակառակ դեպքում ապագայում ոչ մի առողջապահության նախարարություն չի կարողանալու պայքարել ծխախոտի հետեւանքով առաջացած հիվանդությունների դեմ»,-ասաց Հորդանանի Արքայադուստրը՝ առաջարկելով մշակել ծխախոտի կանխարգելման ուղիներ:

Դինա Մայրեդը նույնպես քաղցկեղ հաղթահարած երեխայի մայր է. նրա որդին պայքարել է այս հիվանդության դեմ: Հայաստանում այցելելով հիվանդանոցներ, քաղցկեղի դեմ պայքարող կենտրոններ, տեսնելով ծնողներին, հաղորդակցվելով նրանց հետ ու աջակցելով՝ Հորդանանի արքայադուստրը նշեց, որ ամենակարեւորը ճիշտ վերաբերմունքն է իրավիճակի հանդեպ:

«Իհարկե, շատ դժվար է հատկապես առաջին վեց ամիսները, սակայն ամենակարեւորը գիտակցել ու հավատալ, որ սա դեռ չի նշանակում ավարտ: Այս ամենը ընկալելու հարցում կարեւոր են հարազատները, ընկերները, ընդհանրապես հասարակությունը: Բուժման նոր տեսակները դեռ առջեւում են, պետք է պարզապես դիմակայել եւ հիշել, որ թունելի վերջում միշտ լույս է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Հորդանան հարաբերություններին՝ Դինա Մայրեդն ընդգծեց, որ Հորդանանում ապրող հայերը երկրի մշակույթի մի մասն են, հպարտ է եւ ուրախ, որ Հորդանանում կա նմանատիպ հայ համայնք:

«Հայաստանը եւ Հորդանանը լավ բարեկամներ են: Հրաշալի հայկական համայնք ունենք, որ այնտեղ շուրջ հարյուր տարի է՝ ապրում է, ես հայ ընկերներ ունեմ, Հորդանանում կա հայկական ռեստորան, որը մատուցում է ֆանտաստիկ հայկական սնունդ, մեզ մոտ նաեւ փորձառու հայ ոսկերիչներ ունենք: Ես պարզապես չէի կարող Հայաստան այցելելու այս հնարավորությունը բաց թողնել»,-եզրափակեց Հորդանանի արքայադուստրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառովԼավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ ՄոսկվայիԻրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանըՖիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվելՀրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներՌուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համարՉինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնումՈւիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համարԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԵմենում ավիահարվածների հետևանքով 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներՌուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղության
Ամենադիտված