Ջենիֆեր Լոպեսը ֆուրոր է առաջացրել Billboard Latin Music Awards-ում
Աշխարհ
Ապրիլի 27-ին Մայամիում կայացել է Billboard Latin Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որը պարգևատրում է լատինաամերիկացի արտիստներին:
Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև Ջենիֆեր Լոպեսը, որն իսկական ֆուրոր է առաջացրել իր կիսաթափանցիկ, բաց զգեստներով:
«Սեքսուալ բացվածքներ, բաց մեջք, սրանք Ջենիֆերի ոճի առանձնահատկություններն են: Սեքսուալություն, կանացիություն, քաջություն, ահա, թե ինչ է նա փնտրում հանդերձանքներում»,-ասել են Լոպեսի ոճաբանները:
Նշենք, որ երգչուհին ոչ միայն ելույթ է ունեցել մրցանակաբաշխությանը, այլ նաև միանգամից երկու մրցանակ է ստացել կարիերայում ձեռքբերումների և սոցցանցում ակտիվության համար:





















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում